00:00:00

Արջը Վայոց ձորի մարզում մտել է բնակիչներից երկուսի բակ եւ հարձակվել հավերի վրա. ԱԻՆ

17:38, 12 հուլիս 2019 Պատահարներ

Հուլիսի 12-ին, ժամը 09:55-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 11-ին ժամը 04:30-ի սահմաններում Վայոց ձորի մարզի Արփի գյուղի 2-րդ փողոցի թիվ 6/2 տան (սեփականատեր՝ Ա.Խ.) բակում արջը վնասել է 10 հավ, իսկ 1-ին փողոցի 1-ին փակուղու թիվ 2/1 տան (սեփականատեր՝ Մ.Գ.) բակում՝ 6 հավ: Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին, ոստիկանության մարզային վարչության օպերատիվ հերթապահի օգնականին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում Գյուղատնտեսության և Շրջակա միջավայրի նախարարությունների ներկայացուցիչներին: Հուլիսի 12-ին, ժամը 01:16-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ ժամը 00:15-ի սահմաններում Վայոց ձորի մարզի Արփի գյուղի 1-ին փողոցի 2-րդ փակուղու թիվ 2/2 տան (սեփականատեր՝ Պ.Ս.) բակում արջը վնասել է 5 հավ։ Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին և ոստիկանության մարզային վարչության օպերատիվ հերթապահիին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր