00:00:00

Թբիլիսյան խճուղու ողբերգական ավտովթարից տուժած երեխաները քույր ու եղբայր են. նրանց կյանքին վտանգ չի սպառնում

17:03, 12 հուլիս 2019 Պատահարներ

Այս գիշեր Էրզրում ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական վթարից տուժած 4-ամյա եւ 7–ամյա երեխաների կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի պատասխանատու Գեւորգ Դերձյանը: «Երեխաները քույր ու եղբայր են, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ են տեղափոխվել գիշերը ժամը 1:00-ի սահմաններում: Տղան ունի գլխի եւ ճակատի փափուկ հյուսվածքների վնասվածքներ, աղջկա մոտ առկա է սուբտուրալ հեմատոմիա: Երկուսի վիճակն էլ կայուն է, գիտակից են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,-ասաց Դերձյանը: Հիշեցնենեք, որ հուլիսի 11-ին, ժամը 23:48-ին «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Թբիլիսյան խճուղում գտնվող Էրզրում ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. բախվել էին Գուրգեն Ս.-ի վարած Mercedes մակնիշի 71 NV 001 համարանիշի եւ Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 39-ամյա Սմբատ Մ.-ի վարած Nissan մակնիշի 36 FD 060 համարանիշի ավտոմեքենաները։ Ավտովթարի հետեւանքով 2 հոգի մահացել է, վեցը՝ վիրավորվել: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, որը մեծ արագությամբ ընթանալով՝ դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ բախվել Nissan-ին. իսկ Nissan-ի մեջ եղել է մի ամբողջ ընտանիք, որոնք մեկնում էին Վրաստան՝ ամառային հանգստի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր