00:00:00

Արմավիր քաղաքում քաղաքացին ընկել է ջրհորը. վիճակը գնահատվում է միջին ծանրության

15:02, 12 հուլիս 2019 Պատահարներ

Հուլիսի 11-ին, ժամը 20:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Մխիթար Հերացու փողոցի տներից մեկի բակում գտնվող ջրհորը մարդ է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Փրկարարները մոտ 20 մ խորությամբ ջրհորից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել քաղաքացի Ս.Հ.-ին (ծնված 1990 թ.): Վերջինս հոսպիտալացվել է Արմավիրի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր