00:00:00

Ահաբեկչական պայթյուն՝ սիրիական Ղամիշլի հայաշատ թաղամասում. կա 11 վիրավոր

03:32, 12 հուլիս 2019 Պատահարներ

Այսօր՝ հուլիսի 11-ին, ժամը 18.00–ին ականապատված մեքենա է պայթել սիրիական Ղամիշլի թաղամասում: Այս մասին հայտնում է KANTSASAR թերթը: Ականապատված մեքենա է կանգնել Սիրիայի օրթոդոքս համայնքի Ս. Աստվածածին եկեղեցու դիմաց եւ վայրկյաններ անց մեքենան պայթել է։ Կա 11 վիրավոր, ինչպես նաեւ առկա են նյութական վնասներ: Հիշեցնենք, որ նույն թաղամասում են գտնվում հայկական Ս. Հակոբ եկեղեցին, Ազգային առաջնորդարանը, Ազգ. Միացյալ միջնակարգ վարժարանը եւ Գարակյոզյան հաստատությունը, որոնք թեթեւ վնասներ են կրել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր