00:00:00

Ոստիկանները հայտնաբերել են կեղծ փողով վճարող ուղևորին

21:18, 11 հուլիս 2019 Պատահարներ

Հուլիսի 10-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին հայտնել են, որ Աբովյան և Թումանյան փողոցների խաչմերուկում քաղաքացիների միջև խնդիր է ծագել՝ կեղծ փողի հետ կապված: Ժամը 15.40-ին մայրաքաղաքի Դավիթաշեն թաղամասի մի բնակիչ հաղորդում է տվել, որ ժամուկես առաջ Հանրապետության հրապարակում իր վարած «Ռենոյի» ուղևորը խաբեությամբ վճարել է ռուսական հինգհազարանոց կեղծ ռուբլի: Բաժնի ծառայողները, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, պարզել են, որ տաքսիստին կեղծ թղթադրամը տվել է Կապանի բնակիչ, 56-ամյա մի տղամարդ: ժամը 16-ին Թումանյան և Աբովյան փողոցների խաչմերուկից նա բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն: Հանգամանքները պարզվում են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր