00:00:00

Սևանը հայտնվել է ճահճացման վտանգի առա՞ջ

16:38, 11 հուլիս 2019

Շրջակա միջավայրի նախարար էրիկ Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ այն վարկածին, թե Սևանին ճահճացում է սպառնում: Նախարարը շեշտեց՝ լճերն ունեն երեք կարգավիճակ՝ միջին, շատ մաքուր և ճահճացված։ «Սևանը գտնվում է միջին վիճակում, չենք կարող ասել, թե ճահճանում է, բայց սառը շերտը վնասված է։ Միաժամանակ նախարարն ասաց, որ չի կարող երաշխավորել, որ հաջորդ տարի Սևանը չի ծաղկի։ Իրավիճակը մեղմելու համար մի շարք քայլեր պետք է ձեռնարկվեն։ Մենք ճահճացման չենք գնում, մենք ունենք խնդիրներ, և այդ խնդիրներին պատշաճ չարձագանքելու դեպքում, որակական շատ մեծ վնասներ կունենանք»,- ասաց նախարարը։ Էրիկ Գրիգորյանը ընդգծեց՝ 2017 թվականին Սևանա լճի ջրի թափանցիկությունը 14 մետր էր, ինչն ամենալավ ցուցանիշն էր։ «Երկու տարվա ընթացքում թափանցիկությունն էականոորեն իջավ 2-2.5 մետրի։ Իսկ թափանցիկները մի քանի տարբեր ցուցանիշների ինդիկատոր է համարվում», -  ասաց նախարարը։   https://www.facebook.com/irakanum.am/videos/1515497985286873/    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր