Այսօր Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Զոդի կամրջին տեղի ունեցած վթարին, ապա նշեց՝ ճանապարհային ոստիկանությունը ևս պետք է ամեն բան անի, որպեսզի նման դեպքերը բացառվեն, ավելին` վարչապետի խոսքով` կարգազանց վարորդներին վարելու իրավունքից զրկելու նախագիծ է մշակվում: Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը նշեց՝ վերջին տարիներին մեծացել է նաև ներկրվող ավտոմեքենաների քանակը։
«Մենք բոլորս ցավում ենք այդ դեպքերի համար։ Նախկինում էլ, ցավոք, եղել են նման դեպքեր․ 2011 թվականին Արցախի փոխոցում զոհ ունեցանք, երբ հրդեհ բռնկվեց։ Վստահեցնում եմ՝ յուրաքանչյուր դեպքով, վթարներով ուսումնասիրություններ են իրականացվում։ Կոնկրետ Զոդի դեպքը կամրջի վրա է եղել։ Ուզում եմ վստահեցնել՝ ամեն ինչ անում ենք, թեև չեմ վացառում, եր կարող են մեր գործառույթներում լինել նաև թերացումներ», – ասաց Օսիպյանը։
Նա շեշտեց՝ վթարներից խուսափելը պայմանավորված չէ միայն ոստիկանության գործառույթներով, քանի որ խնդիրներ կան նաև ճանապարհների լուսավորության հետ կապված, բացի այդ՝ տեխզննումները երբեմն ձևական բնույթ են կրում։ «Տեխնիկական զննության համակարգը աննկատ համակարգը ձևական բնույթ է կրում, տեխզննում չի իրականացվում», – ասաց Վալերիյ Օսիպյանը՝ նշելով՝ երբեմն մեքենաները վթարվում են, քանի որ ինչ-որ մաս գտնվում է հնամաշ վիճակում։