00:00:00

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Արցախում հրադադարի ամրապնդմանը միտված Ջուդի Չուի լրացումը

11:32, 11 հուլիս 2019

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ճնշող մեծամասնությամբ ընդունել է Արցախի խաղաղության համար «Ռոյս-Էնգել» առաջարկության մեջ Ջուդի Չուի ներկայացրած լրացումը՝ ուղղված հրադադարի ամրապնդմանը: Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի կայքը: Ջուդի Չուի ներկայացրած լրացմամբ  առաջարկվում  է դիպուկահարների հետ քաշում, ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացում, հրաձգային լոկատորների տեղակայում շփման գծում։ Ջուդի Չուն իր ելույթում հայտարարել է, որ Արցախի դեմ ահաբեկչական արշավը պետք է ավարտվի: «Ահա թե ինչի համար եմ ես ներկայացրել լրացումներ հրադադարի ամրապնդմանն ուղղված առաջարկներին, որոնք ներկայացրել են Էլիոթ Էնգելն ու Էդ Ռոյսը»,- ասել է նա:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր