00:00:00

Հոսանքի անջատումների հետեւանքով երեկ ԱԻՆ-ը 830 ահազանգ է ունեցել

10:49, 11 հուլիս 2019

Հուլիսի 10-ին, ժամը 12:49-ի սահմաններում Հանրապետության ողջ տարածքում տեղի են ունեցել վթարային անջատումներ: Ժամը 12:49-ից 14:30-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 830 ահազանգ՝ վթարային անջատումների, վերելակներում արգելափակված, ինչպես նաև մետրոպոլիտենի կայարաններում արգելափակված քաղաքացիների և գազի ազդանշանային սարքերի միացման վերաբերյալ: Անմիջապես մետրոպոլիտենի կայարաններ են ուղարկվել ԱԻՆ ՓԾ օպերատիվ խմբեր և հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ՝ տեղում մասնակցելու տարհանման աշխատանքներին: Պարբերաբար կապ է հաստատվել ՀԱԷԿ-ի, էլեկտրական ցանցերի, մետրոպոլիտենի, երկաթգծի ավագ կարգապահների, կարևորագույն օբյեկտների, Երևան քաղաքի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման բաժնի  և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնների օպերատիվ հերթապահների հետ: Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի կայարաններ են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի երկու օպերատիվ խումբ: Ժամը 13:30-ի դրությամբ մետրոպոլիտենում գտնվող բոլոր քաղաքացիները տարհանվել են: Ժամը 19:00-ի դրությամբ մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր