00:00:00

Հայաստանի և ՌԴ Սվերդլովսկի մարզի միջև նախանշվել են համագործակցության զարգացման հեռանկարները

10:34, 11 հուլիս 2019

Եկատերինբուրգում ընթացող Արտադրության և արդյունաբերության գլոբալ գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպում է ունեցել Սվերդլովսկի մարզպետի առաջին տեղակալ Ալեքսեյ Օրլովի հետ։ Կողմերը քննարկել են Սվերդլովսկի մարզի և Հայաստանի միջև համագործակցության զարգացման հեռանկարները: «Շատ ուրախ եմ արձանագրելու, որ Հայաստանի և Սվերդլովսկի մարզի միջև առևտրաշրջանառությունը աճում է: Այս հարաբերությունների հետագա զարգացումն, անշուշտ, կնպաստի մեր միջև համագործակցության խորացմանը, և մենք կկարողանանք օգտագործել ունեցած ներուժը», - ասել է Տիգրան Խաչատրյանը: Տիգրան Խաչատրյանն առաջարկել է կազմակերպել հանդիպում Հայաստանի և Սվերդլովսկի մարզի գործարար համայնքի ներկայացուցիչների համար, ինչպես նաև զարգացնել փոխգործակցությունը զբոսաշրջության ոլորտում: «Հաշվի առնելով մեր մարզի արտադրական ներուժը և Հայաստանի շուկայի հնարավորությունները՝ մենք զգալի հեռանկարներ ենք տեսնում Սվերդլովսկի  և Հայաստանի ձեռնարկությունների փոխշահավետ համագործակցության զարգացման համար, մասնավորապես՝ տրանսպորտի, մեքենաշինության և սարքաշինության ոլորտներում», - իր խոսքում նշել է Ալեքսեյ Օրլովը: Առևտրաշրջանառության ծավալների աճի դրական միտումների պահպանման, համատեղ հումանիտար և գիտատեխնիկական ծրագրերի մշակման և իրականացման նպատակով, Սվերդլովսկի մարզի կառավարությունն առաջարկել է քննարկել երկարամյա համագործակցության վերաբերյալ համաձայնագրի թարմացման ստորագրման հնարավորությունը։ Ընդհանուր գործակցության հիմքերի ամրապնդման տեսանկյունից կողմերը առանձնահատուկ կարևորել են մարզերի միջև կապերի սերտացման անհրաժեշտությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր