00:00:00

Արարատում ավտովերանորոգման կետում զոդման ժամանակ հրդեհ է բռնկվել. ավտոմեքենան, որի մեջ եղել է նաև խոշոր չափի գումար, ամբողջովին վերածվել է մոխրակույտի

03:18, 11 հուլիս 2019 Պատահարներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքնիիչ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 9-ին, Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր հրդեհի փաստով: Ժամը 11:45-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Արազի փողոցում գտնվող, նույն քաղաքի բնակիչ, անհատ ձեռներեց, 22-ամյա Գագիկ Հ.-ին պատկանող ավտովերանորոգման կետում հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի հետևանքով նշված վայրում գտնվող Վայք քաղաքի բնակիչ, 42-ամյա Սևակ Խ.-ին պատկանող ВАЗ 2121 մակնիշի 88 XՏ 899 համարանիշի ավտոմեքենայում զոդելու ժամանակ հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով ամբողջությամբ այրվել է ավտոմեքենան և ավտովերանորոգման կետի ողջ գույքը: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարները, սակայն նրանք անզոր են եղել կրակի դեմն առնել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի վայր ժամանած ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողներին Սևակ Խ.-ն հայտնել է, որ ավտոմեքենայում եղել է իր անձնագիրը, վարորդական իրավունքի վկայականը, ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը, բանկային քարտեր և 1500 ԱՄՆ դոլար, իսկ ինքը կրել է 2 մլն 500 հազար դրամի վնաս: Գ. Շամշյանի տեղեկություններով ՝ զոդման աշխատանքները կատարել է Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ, 37-ամյա Սամվել Հ.-ն, ով աշխատում է նշված ավտովերանորոգման կետում՝ որպես զոդող:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր