00:00:00

Գեղարքունիքի մարզում քոքից կտրել են 40 տարվա 15 մետր բարձրության եղևնիներ

01:47, 11 հուլիս 2019 Պատահարներ

Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստերի ժամանակ հաճախակի բարձրաձայնում է, որ պետք է խստագույնս դատապարտվի այն անձը կամ անձինք, ովքեր ոտնձգություն կկատարեն բնության նկատմամբ, Գեղարքունիքի մարզում կարծես տեղը չեն բերում վարչապետի հանձնարարությունների կատարումը: Ինչպես Գեղարքունիքի մարզից հայտնում է Shamshyan.com-ը, օրեր առաջ Զոլաքար գյուղի վարչական տարածքում գտնվող Վարդենիկ տեղամասում անհայտ անձը կամ անձինք մի իսկական վանդալիզմ են իրականացրել բնության նկատմամբ: Բնության «վամպիրները» քոքից կտրել են մոտ 40 տարվա 15-17 մետր բարձրությամբ 7-ից ավելի հսկայական առողջ եղևնիներ ու հիմա նշված վայրում թափված են եղևնիներից մնացած ճյուղերը, իսկ առողջ բները ճիվաղը կամ ճիվաղները իրենց հետ տարել են: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված հատվածը պատկանում է Սևան ազգային պարկին ու հետևաբար, այս հատվածը պետք է ունենա նաև հսկող տեսուչներ: Մնում է՝ իրավապահները պարզեն, ով կամ ովքեր են բնության նկատմամբ վանդալիզմի հեղինակները և արդյոք առանց պատասխանատուների իրենց սև գործը չէին անի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր