00:00:00

Նոր մանրամասներ երեկ Աշտարակում տեղի ունեցած կրակոցի դեպքից. Ճանապարհային ոստիկանների կողմից վնասազերծված զինված քաղաքացին «Փարվանա» անվտանգության բաժնի պետն է

23:45, 09 հուլիս 2019 Պատահարներ

Երեկ ՝ հուլիսի 8-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարկել Արագածոտնի մարզում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուք կրակոցի դեպքի մասին: Ինչպես հայտնում է ֆտոոլրագրող Գագիկ Շամշյանը, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ Երևանյան փողոցում Աշտարակի ավտոկայանի հարևանությամբ վիճաբանություն է տեղի ունեցել Երևան քաղաքի բնակիչներ, 52-ամյա Դավիթ Սաֆարյանի, 39-ամյա Վահե Սաֆարյանի և 2 այլ անձանց միջև, որի ժամանակ Դ. Սաֆարյանը իր մոտ եղած գազային ատրճանակից կրակել է վիճաբանողների ուղղությամբ, ովքեր դիմել են փախուստի, իսկ այդ պահին նշված վայրում գտնվող ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչներ Արմեն Զաքարյանն ու Նորայր Թադևոսյանը վնասազերծել զինաթափել են Դ. Սաֆարյանին ու Վ. Սաֆարյանի հետ նրանց բերման են ենթարկել ոստիկանության Աշտարակի բաժին: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ փախուստի դիմած անձինք եղել են ՌԴ քաղաքացիներ, 39-ամյա Սևակ Մանուկյանը և Երևան քաղաքի բնակիչ, 35-ամյա Զորիկ Մանուկյանը: Մինչ դեպքի վայրում Աշտարակի հետաքննիչը զննություն էր կատարում, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության, ոստիկանութան Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Երևան քաղաքի Վրացական փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերել են Զ. Մանուկյանին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին, այնուհետև ոստիկանների ձեռնարկված օպերատիվ –հետախուզական և տարված բացատրական աշխատանքների արդյունքում Աշտարակի ոստիկանություն է ներկայացել Ս. Մանուկյանը: Վերջիններս կատարվածի մասին բացատրություն տալուց հետո բաց են թողնվել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարզվել է նաև որ Infiniti -ն, որի վրա հայտնաբերվել են արնանման հետքեր, պատկանում է Վ. Սաֆարյանին, իսկ գազային ատրճանակը՝ Դ. Սաֆարյանին, ով Գ. Շամշյանի տեղեկություններով՝ աշխատում է «Փարվանա» ՈւՎԿ անվտանգությունում՝ որպես բաժնի պետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր