00:00:00

Իսրայելի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Արմեն Սարգսյանին

23:03, 09 հուլիս 2019 Արտաքին քաղաքականություն

Հայաստանում Իսրայելի նորանշանակ դեսպան Էլիավ Բելոցերկովսկին (նստավայրը՝ Երուսաղեմ) այսօր իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է Իսրայելի հետ հարաբերությունների զարգացումը: «Երկու երկրները համագործակցության համար լայն հնարավորություններ ունեն: Ժամանակն է իրականություն դարձնել այդ հնարավորությունները»,- նշել է նախագահը: Դեսպանը հավաստիացրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում ջանք չի խնայի երկու երկրների միջեւ փոխգործակցությունն ընդլայնելու եւ երկկողմ հարաբերություններն ամրապնդելու համար: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ հայ-իսրայելական կապերի զարգացմանը, մասնավորապես, նորարարությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակույթի, զբոսաշրջության ոլորտներում: Էլիավ Բելոցերկովսկին նշել է, որ Իսրայելն ու Հայաստանն ունեն սակավ բնական ռեսուրսներ, եւ երկու երկրների հիմնական հարստությունը մարդկային ռեսուրսներն են: Արմեն Սարգսյանը նշել է, որ Իսրայելը նորարարությունների եւ բարձր տեխնոլոգիաների կենտրոն է, ինչպիսին ձգտում է դառնալ նաեւ Հայաստանը, եւ երկու երկրները միմյանցից սովորելու շատ բան ունեն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր