00:00:00

Արմեն Սարգսյանը ցավակցել է լեգենդար ֆուտբոլիստ Սարգիս Հովիվյանի մահվան կապակցությամբ

16:40, 09 հուլիս 2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է ֆուտբոլիստ Սարգիս Հովիվյանի մահվան կապակցությամբ։ «Մահացել է պատանեկությանս ու երիտասարդությանս տարիների մեր կուռքերից մեկը՝ լեգենդար ֆուտբոլիստ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ Սարգիս Հովիվյանը: Հայկական ֆուտբոլի պատմության մեջ նա լավագույններից էր, լեգենդար մարզիկների մեջ՝ առաջիններից, հարձակվողի դիրքում խաղացողների մեջ՝ ինքնատիպներից մեկը: Սարգիս Հովիվյանը մեծ ներդրում ունի հայրենական ֆուտբոլի զարգացման մեջ թե՛ որպես մարզիկ և թե՛ որպես մարզիչ: Խոնարհվում եմ Սարգիս Հովիվյանի տաղանդի ու հիշատակի առաջ: Ցավակցում եմ նրա ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին և կիսում նրանց վիշտը»,- ասված է ՀՀ նախագահի ուղերձում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր