00:00:00

Հայկ Սարգսյանը՝ Բաղրամյան 26-ում լուսանկարված աղջիկների ու իր անվան հետ կապվող տեսանյութերի մասին

16:31, 09 հուլիս 2019

Մարդկանց մոտ էլ տպավորություն է ստեղծվում, որ, իրոք, ես՝ պատգամավոր Հայկ Սարգսյանը էլ ուրիշ տեղ չունի, աղջիկներին տանում ա Բաղրամյան 26․ Հայկ Սարգսյան
Այսօր լրագրողնեի հետ ճեպազրույցի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանն անդրադարձավ իր մասին հրապարակումներից մեկին, որը, պատխամավորի խոսքով, որևէ կապ չունի իրականության հետ։
 
«Ամիսներ առաջ իննձ Facebook-ով գրեց Polotik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին։ Ուրիշ թեմայով էինք խոսում, հետո ասաց՝ իր մոտ կան վիդեոներ, որտեղ ես Բաղրամյան 26-ում ինչո- որ աղջիկներ հետ եմ։ Ես հարցրի՝ այդ ի՞նչ վիդեոյի մասին է խոսքը, որից ես տեղյակ չեմ, ասաց՝ այդ վիդեոները կան և հավանաբար այդ վիդեոների համար նա ինձ կոչ արեց հանդիպել։
Ասացի՝ հարգելի՛ Բորիս Մուրազի, իրականում առաջին անգամ եմ լսում, չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը, խնդրում եմ ասեք՝ լուսաբանեք, ես իմանամ՝ ի՞նչ աղջիկ եմ տարել Բաղրամյան 26։ Նա ասաց՝ կա նման բան, եկե՛ք հանդիպենք, հետո ասաց՝ այլապես դա կհրապարակի, ես ասացի՝ հրապարակե՛ք, ես որևէ խնդիր չեմ տեսնում, նման բան չի եղել, խնդրում եմ հրապարակեք։
Դրա հաջորդ օրը Բորիս Մուրազին հրապարակեց, ինչ –որ լուսանակար, ասաց՝ Հայկ Սարգսյանը անբարոյականների է տարել Բաղրամյան 26, բայց տեսանյութ չկար, և այդ նյութը լայն արձագանք չգտավ։ Այս վերջում Արմինե Օհանյանը հավանաբար իր հետ կապ հաստատելով, այդ վիդեոները վերցրել է, նա երեկ Politik.am-ին նաև հարցազրույց էր տվել», - պատմեց Հայկ Սարգսյանը։
 
Լրագրողների հարցին՝ վստա՞հ եք, որ Արմինե Օհանյանն («Հրապարակ»-ի խմբագիրը-հեղ․) այդ կերպ է տեսանյութերը ստացել, մի՞թե դրանք սիրողական տիպի հայտարարություններ չեն, պատգամավորը պատասխանեց․ «Ես իմ կարծիքն եմ ասում։ Ես սիրողական հայտարարություն չեմ անում, Դուք մի պաշտպանեք, հարգելի՛ Hraparak.am-ի լրագրող, ես ձեր մասին էնքան բան եմ ասել, որ Դուք գոնե պիտի չխոսեիք»։
 
Հայկ Սարգսյանը նշեց՝ ինքը փաստերով է խոսում։
 
«Ես չեմ դատապարտում, դատապարտում է դատարանը», - ասաց Հայկ Սարգսյանը։
 
Նա նշեց՝ «Հրապարակ»-ի ներկայացրած նյութում տեղադրված լուսանկարը արվել է հեղափոխությունից մեկ տարի առաջ՝ 2017 թվականին՝ ծննդյան տոնակատարության ժամանակ՝ սրճարանում։
 
«Այդ լուսանկարի տակ գրել են՝ Հայկ Սարգսյանը աղջիկներ է տարել Բաղրամյան 26։ Այդ վիդեոներում որևէ մեկն ինձ տեսե՞լ է։ Մարդկանց մոտ էլ տպավորություն է ստեղծվում, որ, իրոք ես՝ պատգամավոր Հայկ Սարգսյանը էլ ուրիշ տեղ չունի, աղջիկներին տանում ա Բաղրամյան 26, և նախկին իշխանություններն անգամ նման վարքագիծ չէին դրսևորում․ դա նույնպես զրպարտում է ինձ։ Այդ նյութը իրականությանը չի համապատասխանում։ Դիմելու ենք դատարան, պատիվ ենք պահանջելու, հերքում ենք պահանջելու․ այդ նյութրը որևէ կերպ իրականությանը չի համապատասխանում», - ասաց Հայկ Սարգսյանը՝ հավելելով՝ իր դեմ ուղղորդված արշավ է սկսվել, և այդ արշավը մի քանի գլուխ ունի, որը նպատակ ունի արատավորել ոչ միայն իր, նաև իր քաղաքական թիմի ու վարչապետի համբավը։
 
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր