00:00:00

Երկու ինքնաթիռներ են բախվել Ամստերդամի օդանավակայանում

19:26, 09 հուլիս 2019 Պատահարներ

EasyJet եւ KLM ավիաընկերություններին պատկանող երկու մարդատար ինքնաթիռներ են բախվել տերմինալի մոտ Ամստերդամի Սխիփհոլ օդանավակայանում, տուժածներ չկան, հաղորդել Է Dutch News ինտերնետ-պորտալը՝ վկայակոչելով տեղական զանգվածային լրատվամիջոցները: Միջադեպը տեղի Է ունեցել հուլիսի 9-ի առավոտյան Boeing 737-800 եւ Airbus A320 ինքնաթիռների հետ: Նախնական տվյալներով՝ բախումը տեղի Է ունեցել օդանավերի քարշակման ժամանակ: KLM ավիաընկերության ինքնաթիռը պետք Է թռչեր Մադրիդ, easyJet-ի օդանավը՝ Լոնդոն: Ավիաընկերություններն ուղեւորներին ուղարկել են այլ օդանավեր, որոնք կմեկնեն նույն երթուղով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր