
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում պատգամավոր Հայկ Սարգսյանը մեկ առ մեկ ներկայացրեց այն վեց հրապարակումները, որոնք, իր խոսքով իրականության հետ ոչ մի կապ չունեն, պարունակում են զրպարտություն, ստեր, արատավորում են իր անունը, ուստի վերջրնս դատական հայցեր է ներկայացրել։
Անդրադառնալով Newspress.am կայքում զետեղված՝ «Հերթական թանկարժեք նվերը՝ 20 մլն դրամ արժողությամբ հեռախոսահամար Հայկ Սարգսյանին» հրապարակմանը՝ Հայկ Սարգսյանը նշեց․ «Այս հոդվածն այն մասին է, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավարն ինձ է նվիրել 033 00 00 00 հեռախոսահամարը։ Ես տվյալ անձին չեմ ճանաչում, երբևք որևէ շփում չեմ ունեցել, չեմ հանդիպել, անգամ հեռախոսազանգ չեմ ունեցել․ այդ հրապարակումը ծայրից ծայր սուտ է։ Ես դիմել եմ դատարան, որպեսզի ինձ ընտրողները համոզվեն դրանում։ Ես առաջին անգամ այդտեղից եմ իմացել, որ 033 կոդով հեռախոսահամար գոյություն ունի․ ես նման հեռախոսահամար չունեմ»։