00:00:00

Արսեն Թորոսյանը հանդիպել է «Դեղ արտադրողների միություն» ՀԿ ներկայացուցիչների հետ

15:02, 09 հուլիս 2019

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպում-քննարկում է ունեցել «Դեղ արտադրողների միություն» հասարակական կազմակերպության տնօրենի և անդամ հանդիսացող դեղ արտադրող ընկերությունների հետ: Հանդիպմանը քննարկվել է դեղերի շրջանառության պետական կազմավորման ոլորտում փորձաքննությունների վճարների սահմանման հիմնահարցերը: Կողմերը ներկայացրել են իրենց մտահոգությունները դեղերի գրանցման և լավ ուսումնասիրված բժշկական կիրառություն ունեցող վերարտադրված դեղերի գրանցման ընթացակարգերի վերաբերյալ: Նախարար Արսեն Թորոսյանի կողմից հանձնարարվեց առողջապահության նախարարության դեղերի քաղաքականությունը մշակող և իրականացնող աշխատակիցներին պարբերաբար իրականացնել քննարկումներ, հանդիպումներ` վերջիններիս կողմից բարձրացված հարցերին և խնդիրներին լուծումներ տալու նպատակով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր