00:00:00

Զոդի կամրջի վրա ավտովթարից մահացած կնոջ ինքնությունը դեռ չի հաջողվում պարզվել

00:00, 09 հուլիս 2019 Պատահարներ

Արարատի մարզում Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած «ԳԱԶԵԼ» –ի ուղևորներից մեկի ինքնությունը դեպքից երկու օր անց դեռևս պարզված չէ: Քննչական կոմիտեից NEWS.am–ին հայտնեցին, որ փորձագետներին առայժմ հաջողվել է պարզել միայն, որ մահացածը իգական սեռի է։ Մինչ այս պահը անհայտ քաղաքացու հարցով հարազատները ևս չեն դիմել իրավապահներին, ինչը թույլ է տալիս ենթադրելու, որ մահացած կինը միայնակ է եղել։ Ինքնությունը չպարզված դիակից վերցվել է արյան նմուշ և նշանակվել դատագենետիկական փորձաքննություն: Նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ: Ավելի վաղ հայտնել ենք, որ 2019 թվականի հուլիսի 6-ին՝ժամը 15:00-ի սահմաններում,  Արարատ քաղաքի Զոդի կամրջի վրա, միմյանց են բախվել «ԳԱԶԵԼ», «Տոյոտա Հիլուքս» և «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, որի արդյունքում հրդեհ է բռնկվել «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայում, այնուհետև հրդեհը տարածվել է «Տոյոտա Հիլուքս» մակնիշի և «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաներում: Վթարի հետևանքով ստացած այրվածքներից «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և վերջինիս հինգ ուղևորները տեղում մահացել են (6 դիերից մեկն արական սեռի է, հինգը՝ իգական), «ԳԱԶԵԼ»-ում գտնվող մյուս ուղևորները, ինչպես նաև «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները՝ ընդհանուր 13 մարդ, մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոններ: Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ ՔՕ 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ): Հուլիսի 8-ին Toyota Hilux-ի վարորդ Սողոմոն Հակոբյանը ձերբակալվել է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր