00:00:00

Հանրապետությունում արձանագրվել է 50 ՃՏՊ, ինչի հետևանքով 8 մարդ զոհվել է

20:51, 08 հուլիս 2019 Պատահարներ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 3-ից 4-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 143 դեպք, այդ թվում՝ 8-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 40, անձնական ունեցվածքի գողության 26, խարդախության 20, թմրամիջոցի հայտնաբերման 8, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 5, սպանության սպառնալիքի 4, անձի առևանգման, գույքի դիտավորությամբ ոչնչացնելու, խուլիգանության և ծեծի 3-ական, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու ու ինքնիրավչության 2-ական, կողոպուտի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, դրամահավաքության, փաստաթղթի կեղծիքի, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, պետական սահմանն ապօրինի հատելու և թմրանյութի կամավոր հանձնման 1-ական դեպք: Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 7 հետախուզվող, կամավոր ներկայացել է 4-ը։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3, մարմնական վնասվածք հասցնելու և բնակարանային գողության 2-ական ու ավտոմեքենա փախցնելու 1 դեպք։ Անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 50 պատահար, ինչի հետևանքով 8 մարդ զոհվել է, 78-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր