00:00:00

ՀՀ ԱԻՆ ՓԾ-ում հուլիսի 1-ից 7-ը գրանցվել է 770 դեպք, որից 538-ը՝ արտակարգ

21:10, 08 հուլիս 2019 Պատահարներ

ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հուլիսի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 770 դեպք, որից  538-ը՝ արտակարգ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 159 կենցաղային կանչ, 466 հրդեհ, 44 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 8 և տուժել 74 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 10 քաղաքացի: Քաղաքացիների կողմից արձանագրվել է օձերի նկատման 50 դեպք, որոնցից 21-ի դեպքում փրկարարների կողմից օձերը հայտնաբերվել են: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 7 դեպք, որի հետևանքով տուժել է 11 քաղաքացի: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր