00:00:00

Երկրաշարժ Իրանում. կա զոհ

17:23, 08 հուլիս 2019 Պատահարներ

Հուլիսի 8-ին, տեղական ժամանակով ժամը 11:00-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 07:00-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 31.830 և արևելյան երկայնության 49.550 աշխարհագրական կոորդինատներով (Իրան՝ Մասջեդ Սոլեյման քաղաքից 26 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.7 մագնիտուդով երկրաշարժ: ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 8 բալ: Ըստ անգլիական «Express.co.uk» լրատվական գործակալության՝ երկրաշարժի հետևանքով կա 1 զոհ, 4 վիրավոր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր