00:00:00

Հիվանդանոցում մահացել է Լոռու մարզի ռադիոհեռուստատեսության պետի կողմից վրաերթի ենթարկված Վանաձորի հոսպիտալի ճաշարանի պետը

15:18, 08 հուլիս 2019 Պատահարներ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 6-ին հիվանդանոցում մահացել է Վանաձոր քաղաքի բնակիչ 60-ամյա Համեստ Սարգսյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել հունիսի 26-ին Վանաձորում վրաերթի ենթարկվելուց հետո։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Արմեն Պետրոսյանի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Արմեն Պետրոսյանի կողմից նյութեր էին նախապատրաստվում հունիսի 24-ին Լոռու մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով։ Այդ օրը, ժամը 10։00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 70-ամյա Սեյրան Ստեփանյանը իր վարած Volkswagen Bora մակիշի 35 AԼ 768 համարանիշի ավտոմեքենայով Մոսկովյան փողոցի թիվ 52 հասցեի դիմաց վրաերթի էր ենթարկել հետիոտն՝ Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի բնակիչ, 60-ամյա Համեստ Սարգսյանին։ Ֆոտոլրագրողը հայտնում էր, որ վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր շտապօգնություն, օգնել էր վրաերթի ենթարկվածին, ով այդ պահին գտնվում էր հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ, տեղափոխել Վանաձորի բժշկական կենտրոն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր