00:00:00

Քաղաքացիներն աղբի տոպրակներով բողոքի ակցիա են իրականացնում քաղաքապետարանի դիմաց (տեսանյութ)

13:02, 08 հուլիս 2019

Մոտ  մեկ ժամ առաջ «Երկիր ծիրանի» կուսակցության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրեց՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչները սեփական ուժերով աղբականություն են իրականացնում։ Այնուհետև Սոնա Աղեկյանը տեղեկացրեց՝ աղբը տանելու են Երևանի քաղաքապետարան։ «Տոպրակներով աղբը տանում ենք երևանի քաղաքապետարան՝ մատուցելու պատկան մարմիններին, այն մարմիններին, որոնք փորձում են Երևանը մեծ աղբավայր դարձնել։ Դա, իհարկե, նրանց չի հաջողվելու, որովհետև մենք ամեն օր մաքրելու ենք մեր քաղաքը», - իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշեց Սոնա Աղեկյանը։ Այս պահին ակցիա է իրականացվում Երևանի քաղաքապետարանի դիմաց։ Ակցիայի մասնակիցները աղբով լի տոպրակներ են տարեկ քաղաքապետարանի դիմաց։ Սոնա Աղեկյանը ակցիայի ընթացքում նշեց՝ պատկան մարմինները հոգատար չեն քաղաքի նկատմամբ։ «Երևանիցին իրազեկ է, իր իրավունքների տերն է։ Մենք ձեռնոց ենք նետում, եթե ասելիք ունեք, ապա իջեք ներքև, բացատրե՛ք այս իրավիճակը», - հայտարարեց Սոնա Աղեկյանը։ Նա նշեց՝ որոշ պաշտոնյաներ պարգևատրումներ են ստացել, մինչդեռ այդ գումարներով կարելի էր աղբականություն իրականացնելու համար մեքենա գնել կամ աղբամաններ։ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը քիչ առաջ եկավ ակցիայի վայր։ «Այնպես չէ, որ քաղաքապետարանն ասում է ՝ ամեն ինչ լավ է, եթե լավ լիներ, մենք կասեիինք՝ լավ է, շնորհակալություն «Սանիթեք»-ին։ Ժողովուրդ ջան, եկե՛ք պրովոկացիա չանենք», - ասաց Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը։ «Ամեն օր աղբը բերելու ենք այստեղ, մինչև պատկան մարմինները սկսեն  կատարել իրենց պարտականությունները», - ի պատասխան հայտարարեց Սոնա Աղեկյանը։   https://www.facebook.com/Sona80.aghekyan/videos/2439203809700195/

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր