00:00:00

Հրդեհ խճաքարի գործարանում

14:18, 08 հուլիս 2019 Պատահարներ

Հուլիսի 7-ին, ժամը 21:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շահումյանի գերեզմանատան մոտակայքում գտնվող խճաքարի գործարանում հրդեհ է բռնկվել, այրվում են յուղով լցված տարաներ: Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սիլիկյան թաղամասում` Շահումյան 2 հասցեում գտնվող խճաքարի արտադրամասի տարածքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։10-ին, մարվել՝ 22։20-ին։ Մոտ 3 հա տարածքում այրվել են խոտածածկույթ, կուտակված աղբ, չշահագործվող անվադողեր և 3 յուղի տարա (200 լ): Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր