00:00:00

Թումանյան փողոցում աղյուսն ընկել է մեքենայի վրա. տուժածներ չկան

00:38, 08 հուլիս 2019 Պատահարներ

Հուլիսի 7-ին, ժամը 11:26-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 38 շենքի տանիքի ծխնելույզի թուլացած աղյուսներն ընկել են ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ծխնելույզից 1 աղյուս պոկվել և ընկել է կայանած «Lexus RX300» մակնիշի ավտոմեքենայի դիմապակուն. տուժածներ չկան: Փրկարարները սահմանազատել են տարածքը, ամրացրել մյուս թուլացած աղյուսները` մինչ համատիրության աշխատակիցները կիրականացնեն համապատասխան աշխատանքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր