00:00:00

Առողջապահության փոխնախարարն այցելել է Վրաստանում վթարից տուժած ՀՀ քաղաքացիներին. նրանցից երկուսին կտեղափոխեն Հայաստան

22:16, 07 հուլիս 2019

Գորիի մոտակայքում տեղի ունեցած պատահարից տուժած՝ Թբիլիսիում բուժում ստացող մեր հայրենակիցներին է այցելել առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից: Փոխնախարարի խոսքով՝ Թբիլիսիի վնասվածքաբանության ինստիտուտում բուժում ստացող հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է, գտնվում է արհեստական շնչառության սարքին միացված: Մյուս 2-ը բուժում են ստանում Թբիլիսիի Իաշվիլիի կլինիկայում։ Մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, մյուսինը՝ միջին ծանրության: Նրանցից մեկին, ում առողջական վիճակը թույլատրում է տեղաշարժ, առավոտյան կտեղափոխեն Հայաստան։ Պատահարից տուժած Գորիի հիվանդանոցում բուժում ստացող մյուս 2 մեր համաքաղաքացիներին այցելել է Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը: Նա տեղեկացրել է, որ տեղի բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատում են տեղաշարժման ենթակա։ Նրանք ևս կտեղափոխվեն Հայաստան։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր