00:00:00

Սարսափելի դեպք Շիրակում. բանակից նոր վերադարձած որդուն մայրը կախված է գտել

21:56, 07 հուլիս 2019 Պատահարներ

Շիրակի Մեծ Սեպասար գյուղում մայրը որդուն գտել է կախված վիճակում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ երեկ` հուլիսի 6–ին, մայրը իրենց գոմում պարանով առաստաղից կախված է գտել որդուն, որն ընդամենը 6 ամիս առաջ զորացրվել բանակից։ 21–ամյա տղայի ծնողները նրան հասցրել են Աշոցքում գտնվող Տիրամայր Նարեկի հիվանդանոց, բայց երիտասարդն արդեն մահացած է եղել։ Կատարվածի պատճառների մասին վարկած կամ վարկածներ առայժմ հայտնի չեն։ Համագյուղացիները խոսում են, որ երիտասարդը վերջերս ինքնամփոփ էր դարձել։ Իրավապահները պարզում են կատարվածի հանգամանքները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր