00:00:00

Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Արման Կիրակոսյանի մահվան կապակցությամբ

20:06, 07 հուլիս 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արման Կիրակոսյանի մահվան կապակցությամբ: «Խոր ցավով տեղեկացա դեսպան Արման Կիրակոսյանի մահվան մասին: Նա իր մարդկային  արժանիքներով, հայ մտավորականի ճշմարիտ կեցվածքով ու բարձր պրոֆեսինալիզմով օրինակ է հանդիսացել շատ շատերի համար։ Դեսպան Կիրակոսյանը կանգնած է եղել նորանկախ Հայաստանի դիվանագիտական ծառայության ակունքներում և իր լուման ներդրել մեր արտաքին քաղաքականության խնդիրների լուծման գործում։ Խորին ցավակցություն եմ հայտնում Արման Կիրակոսյանի ընտանիքին, հարազատներին և ընկերներին»,- գրված է վարչապետի թվիթերյան էջում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր