00:00:00

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Սինգապուր

14:18, 07 հուլիս 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավարտել է պաշտոնական այցը Վիետնամ և այսօր՝ հուլիսի 7–ին, ժամանել Սինգապուր։ Այս պահին Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցում ընթանում է վարչապետի հանդիպումը Սինգապուրի և հարակից երկրների հայ համայնքների ներկայացուցիչների հետ։ Այցի շրջանակում Հայաստանի վարչապետը հանդիպումներ կունենա Սինգապուրի բարձրագույն ղեկավարության՝ Սինգապուրի նախագահ Հալիմա Յակոբի, Սինգապուրի վարչապետ Լի Սիեն Լոնգի, Սինգապուրի խորհրդարանի խոսնակ Թան Չուան-Ջինի հետ: Նախատեսվում է երկկողմ համագործակցության մասին փաստաթղթերի ստորագրում: Նախատեսվում են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումները Սինգապուրի գործարար շրջանակների հետ: Պաշտոնական այցը Սինգապուր վարչապետը կավարտի հուլիսի 9–ին։ Փաշինյանին պաշտոնական այցերի ընթացքում ուղեկցում է նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր