00:00:00

Սերժ Սարգսյանը ցավակցել է Արման Կիրակոսյանի մահվան կապակցությամբ

14:00, 07 հուլիս 2019

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Արման Կիրակոսյանի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում են Սարգսյանի գրասենյակից: «Խոր ցավով տեղեկացա Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արման Կիրակոսյանի անժամանակ մահվան մասին: Փորձառու և իր երկրին տարիներ շարունակ ազնվորեն ու անվերապահ ծառայած հմուտ դիվանագետի, մտավորականի, մարդկային որակներով բացառապես խորին հարգանքի արժանի համեստագույն մարդու` Արման Կիրակոսյանի մահը ցավալի կորուստ է Հայաստանի համար: Իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Կիրակոսյանների ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին: Աղոթում եմ Արման Կիրակոսյանի հոգու հանգստության համար և հարգանքով գլուխ խոնարհում նրա լուսավոր հիշատակի առջև»,-ասված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր