00:00:00

Նախարարն այցելում է տուժածներին. թարմ տվյալներ նրանց առողջական վիճակի մասին

13:41, 07 հուլիս 2019

Հուլիսի 6-ին, Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա տեղի ունեցած պատահարից տուժած քաղաքացիներից 8-ը շարունակում է բուժումը հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում։ Նրանցից 3-ը գտնվում է Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, ունեն տարբեր աստիճանի այրվածքներ։ Երկուսին կատարվել է վիրահատություն։ Բիշկների գնահատմամբ մեկի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսինը՝ ծանր։ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բուժում ստացող երեխայի վիճակը շարունակում է մնալ միջին ծանրության: Կյանքին վտանգ չի սպառնում: «Էրեբունի» և Արարատի բժշակական կենտրոններում բուժում ստացող 3 քաղաքացու վիճակը կայուն է, իսկ «Արմենիա» բժշկական կենտրոնում գտնվող տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր։ Բոլոր կենտրոններում տուժածները ստանում են անհրաժեշտ ծավալով բժշկական օգնություն և սպասարկում։ Այս պահին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շրջում է նշված բոլոր բժշկական հաստատություններով՝ մանրամասն ծանոթանալով տուժածների առողջական վիճակին և բուժման ընթացքին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր