00:00:00

Զոդի կամրջի մոտ վթարից տուժած 13-ամյա երեխայի վիճակը միջին ծանրության է, կյանքին վտանգ չի սպառնում

13:12, 07 հուլիս 2019

Երևան-Երասխավան սարսափելի վթարի հետևանքով տուժած և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 13-ամյա երեխայի վիճակը շարունակում է մնալ միջին ծանրության, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երեւանի Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը: «Երեխան գիշերը վիրահատվել է, վիրահատությունն անցել է լավ, որից հետո տեղափոխվել է համապատասխան բաժին: Գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Հիշեցնեմ, որ երեխան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ էր տեղափոխվել ձեռքի կոտրվածքով, ոտքերի հատվածում կտրած-ծակված վերքերով և ծնոտային քերծվածքներով»,- գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր