00:00:00

Ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վիետնամ․ Վլադիմիր Կարապետյան

13:26, 07 հուլիս 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը տեղեկացնում է, որ վարչապետի պաշտոնական այցը Վիետնամ ավսրտվել է։ «Ամփոփելով, ցանկանում եմ նշել, որ վարչապետի բոլոր հանդիպումները, այդ թվում Վիետնամի իր գործընկերոջ եւ գործարար շրջանակների հետ, անցան արդյունավետ։ Տնտեսության եւ հումանիտար ոլորտներում ձեռք բերվեցին կոնկրետ պայմանավորվածություններ, որոնց կյանքի կոչման ուղղությամբ, վստահ եմ, համապատասխան գերատեսչությունները կձեռնարկեն ակտիվ աշխատանքները։ Նշեմ, որ վիետնամական բավականին խոշոր գործարարներ շահագրգռվածություն հայտնեցին համագործակցելու հայկական կողմի հետ, նրանք մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին հայկական արտադրանքի, կոնյակի, գինու, վերամշակված գյուղմթերքի նկատմամբ։ Վարչապետ Փաշինյանի պայմանավորվածությունները պետք է գործնական փուլ մտնեն աշնանը հայ-վիետնամական գործարար համաժողովի ընթացքում։ Հավելեմ, որ քաղաքական առումով երկու երկրներն ունեն լիարժեք փոխըմբռնում, ինչը եւս կարեւոր է հատկապես միջազգային հարթակներում համագործակցելու առումով»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր