00:00:00

Հայտնի են Զոդի կամրջի վրա տեղի ունեցած վթարի մասնակից երեք մեքենաների վարորդների անունները. մանրամասներ

04:08, 07 հուլիս 2019 Պատահարներ

Արարատի մարզի ոստիկաներն ու քննիչները պարզել են Արարատի մարզում, Երեւան-Երասխ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարին մասնակից երեք մեքենաների վարորդների ինքնությունը: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Toyota-ն վարել է Երևանի բնակիչ, 61-ամյա Սողոմոն Հակոբյանը, «Գազելը» վարել է Արարատի մարզի բնակիչ, 57-ամյա Վաչագան Ասլանյանը, իսկ 06-ը վարել է Արարատի մարզի Արմաշ գյուղի բնակիչ, 20-ամյա Կարեն Նուրիջանյանը: Վ թարի հետևանքով Ս. Հակոբյանի ուղևորներ, Վայք քաղաքի բնակիչ, 36-ամյա Հրանուշ Արզումանյանը, Երևան քաղաքի Դավիթաշեն 1-ին թաղամասի բնակիչ, 66-ամյա Սլավիկ Իշխանյանը, Վայք քաղաքի բնակիչ, 8-ամյա Նարե Գրիգորյանը, Վ. Ասլանյանի ուղևորներ, Արարատ քաղաքի բնակիչ, 32-ամյա Անդրանիկ Նկուրյանը, Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչ, 28-ամյա Գագիկ Ղուկասյանը, Արարատի մարզի Երասխ գյուղի բնակիչ, 20-ամյա Ծաղիկ Համբարձումյանը, Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչ, 35-ամյա Ռուզաննա Հակոբյանը, Արարատ քաղաքի «Ոսկու կորզման ֆաբրիկայի բանավան» թաղամասի բնակիչ, 13-ամյա Արսեն Միքայելյանը, Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչ, 12-ամյա Սենիկ Մելոյանը, Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչ, 23-ամյա Սուրիկ Ասլանյանը տեղափոխվել են քաղաքացիների և շտապօգնության մեքենաներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն, որտեղից մի քանիսը տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ: Իսկ վարորդներից Վ. Ասլանյանը և 5 ուղևորները ստացված այրվածքների հետևանքով տեղում մահացել են: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների ինքնությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր