00:00:00

«Ռեալ»-ի  երկրպագու եմ, բայց անհնար է չասել, որ Մեսսին հզոր ֆուտբոլիստ է․ Գրիգոր Միրզոյան

02:56, 07 հուլիս 2019 Սպորտ

Irakanum.am-ը շարունակում է ներրկայացնել «Սպորտը հայտնի մարդկանց կյանքում» շարքը։ Այս անգամ  մեր զրուցակիցը ժողովրդական երգիչ Գրիգոր Միրզոյանն է։ - Գրիգո՛ր, հետևո՞ւմ եք առողջ ապրելակերպի կանոններին։ Սպորտով զբաղվո՞ւմ եք։ - Իհարկե,  ջանում եմ առողջ ապրելակերպ վարել։ Մանկուց նաև սպորտով եմ զբաղվել՝ հիմնականում ուժային մարզաձևերով՝ ջուջիցու, ըմբշամարտ։  Դպրոցն ավարտելուց հետո  այդ սպորտաձևերով չզբաղվեցի, բայց այժմ էլ  եմ սպորտով զբաղվում։ - Տանն ունե՞ք մարզասարքեր կամ անհրաժեշտ պարագաներ, որպեսզի ցանկության դեպքում կարողանաք հենց տանը մարզվել, թե՞ նախընտրում եք գնալ մարզասրահ։ - Թեև  մարզասրահներ չեմ գնում, բայց   այո՛,   տանը մարզվում եմ։ -Կա՞ն մրցաշարար, առաջնություններ կամ մենամարտեր, որոնց  պարտադիր հետևում եք։ -Սիրում եմ հետևել ծանրամարտի առաջնություններին, և կարծում եմ՝  հայ տղաներն այդ մարզաձրում լավագույններից  են։  Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունները  աշխատում եմ բաց չթողնել։ Իհարկե, սիրում եմ նաև ֆուտբոլ, և հետաքրքիր ֆուտբոլային  հանդիպումներին հետևում եմ։ - Ֆուտբոլային ո՞ր ակումբին եք երկրպագում։ - Փոքրուց երկրպագել եմ «Ռեալ»-ին, բայց քանի որ հիմա Մխիթարյանը խաղում է «Արսենալ»-ում, հիմա նաև այդ ակումբին եմ երկրպագում, ավելին, եթե իմ սիրելի «Ռեալ»-ը խաղա «Արսենալ»-ի հետ, բնականաբար, կուզենամ, որ հաղթի  «Արսենալ»-ը՝ այն ակումբը, որտեղ  խաղում է  մեր հայրենակից Հենրիխ Մխիթարյանը։ - Մեսսի, թե՞ Ռոնալդու։ - Մխիթարյան (ծիծաղում է -  հեղ․)։ Անդրադառնալով Մեսսիին ու Ռոնալդուին՝ ասեմ՝   քանի որ «Ռեալ»-ի երկրպագու եմ,  հիմնականում Ռոնալդուին եմ երկրպագում․ նախորդ  2-3  տարիների ընթացքում նա  փայլել է, բայց ինձ համար    Մեսսին ու Ռոնալդուն աշխարհի լավագույն ֆուտբոլիսներն են։  Կարող եմ ասել՝ նույն բարձր մակարդակում են գտնվում  այդ երկու մարզիկնրը։  Մեսսիին  էլ եմ բարձր գնահատում և այս տարի, կարծում եմ, լավագույնը հենց Մեսսին էր։ Թեև երբեք  «Բարսելոնա»-ի երկրպագու չեմ  եղել, բայց, այդուամենայնիվ, պետք է անկեղծ լինել ու ասել՝  իսկապես, այս տարի Մեսսին հիանալի խաղ է ցուցադրում։ «Բարսելոնա»-ի  երկրպագուները հաճախ ասում են՝ Ռոնալդուն լավ ֆուտբոլիստ չէ, բայց իմ պարագայում այդպես չէ․ թեև Մեսսիի ակումբին չեմ երկրպագում, բայց, այդուհանդերձ, անհնար է չասել, որ նա հզոր  ֆուտբոլիստ է։ - Ֆուտբոլային հանդիպումներին սիրում եք հետևել տանի՞ց, մարզադաշտի՞ց կամ, գուցե, մտերիմների հետ՝ ինչ-որ սրճարանո՞ւմ։ - Եթե լավ ակումբ կամ հավաքական է գալիս Հայաստան, գնում եմ մարզադաշտ՝ տեղից հետևելու   խաղին,  իսկ մնացած դեպքերում ֆուտբոլային հանդիպումներին հետևում եմ  հետուստացույցով՝  ընթացքում գարեջուր վայելելով։ - Կա՞ մարզիկ, որին համարում եք լեգենդար, գերհզոր։ -  Այդպիսի մարզիկներ են  մեր շախմատի արքան՝  Տիգրան Պետրոսյանը, ֆուտբոլիստներից՝  Մարադոնան։ - Մարզիկ ընկերներ ունե՞ք։ Պատահո՞ւմ է, որ ընկերների հետ քննարկեք այս կամ այն մարզիկին, ակումբին, թիմին։ - Իհարկե, ունեմ մարզիկ ընկեր։ Նա հիմա Ֆրանսիայում է գտնվում և մտերիմ է  ըմբիշ Արթուր Ալեքսանյանի  հետ։ Ընկերոջս հետ հաճախ խոսքում եմ մեր ուժեղագույն մարզիկի՝ Արթուրի մասին, և, իհարկե, սպորտին վերաբերող այլ թեմաներ էլ   ենք քննարկում։ Նման թեմաների քննարկումը ինձ համար հաճելի է, ավելին՝ երբեմն ընկերոջիցս մարզաշխարհին վերաբերող նորություններ եմ իմանում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր