00:00:00

Եղել եմ այնտեղ, երբ արդեն դիերը դուրս էին բերում «Գազելից». Գարիկ Սարգսյան

23:17, 06 հուլիս 2019

«Շատ ծանր դեպք է, առանձնահատուկ մեր մարզի համար։ Ուղղակի իմ հորդորը բոլոր վարորդներին, պահպանեն կանոնները և նման վայրում հատկապես՝ կամրջի վրա, չփորձեն վազանց կատարել»,-ասաց Արարատ մարզպետ Գարիկ Սարգսյանը, ով այս պահին գտնվում է Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն։ Դեպքի մասին տեղեկանալուց հետո մարզպետն արագ հասնել է դեպքի վայր։ «Եղել եմ այնտեղ, երբ արդեն դիերը դուրս էին բերում «Գազելից», շատ ծանր տեսարան էր»,-ասաց մարզպետը։ Նրա խոսքով՝ ամենայն հավանականությամբ, մեղավորը «Տոյոտայի» վարորդն է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր