00:00:00

Արմեն Սարգսյանը ցավակցել է Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի զոհերի հարազատներին

22:46, 06 հուլիս 2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարի կապակցությամբ: «Խոր ցավ ու կսկիծ ապրեցի՝ տեղեկանալով Երևան–Երասխ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին: Խորապես ցավակցում եմ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհված իմ հայրենակիցների ընտանիքներին, հարազատներին ու մերձավորներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- ասված է ՀՀ նախագահի ուղերձում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր