00:00:00

Ուզում էի «Գազել»-ից կախված աղջկան օգնել, բայց չկարողացա. ականատես

22:32, 06 հուլիս 2019

Երեւան-Երասխավան ավտոճանապարհին այսօր տեղի ունեցած տեղի ունեցած ողբերգական ավտովթարի վայրից Արարատի բնակիչ Արթուր Նազարեթյանը լրագրողներին ասաց, որ տեսել է, թե ինչպես են այրվել ուղևորները, սակայն չի կարողացել օգնել: «Ուզում էի «Գազել»-ից կախված աղջկան օգնել, բայց չկարողացա…Կրակը թույլ չէր տալիս տեղաշարժվել: Ես անձամբ տեսել եմ հինգ զոհ, այդ թվում նաև «ԳԱԶել»-ի վարորդը: Արդեն հրդեհը հանգցնելուց հետո ոչինչ հնարավոր չէր անել: Մյուսներին էլ եմ տեսել, իմ աչքի դիմաց վառվում էին, մեքենաներից միայն «ԳԱԶել»-ի վարորդն էր մահացել, ոտքերը սեղմված էին, երևի ուզեցել էր դուրս գալ ու չէր կարողացել: Ուղղակի չեք պատկերացնի, թե ինչ կրակ էր» Արթուր Նազարեթյանի պատմելով՝ ավտովթարի ենթարկված եւ հրդեհված մեքենաներից մեկի՝ «Պիկապ»-ի վարորդը, շտապել է լքել դեպքի վայրը եւ կանգնած անցորդներին չի էլ ասել, որ մեքենայում մարդիկ կան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր