00:00:00

Տիգրան Ավինյանն այցելել է Արցախի «Թումո» ստեղծարար կենտրոն

21:30, 06 հուլիս 2019

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ Արցախ կատարած այցի ընթացքում այցելել է տեղի «Թումո» ստեղծարար կենտրոն: Այստեղ նա ծանոթացել է կենտրոնի գործունեությանն ու առաջնային ոլորտներին: «Երեկ երեկոյան Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի ուղեկցությամբ այցելել ենք Ստեփանակերտի Թումո ստեղծարար կենտրոն: Արցախի տարբեր շրջաններից ու Ստեփանակերտից ավելի քան 1200 սան ունեցող կենտրոնը մասնագիտացած է հեռուստաարտադրության, ֆիլմարտադրության, սոցիալական հոլովակների ստեղծման, անիմացիայի, կորպորատիվ դիզայնի եւ լուսանկարչության բնագավառում»,- մասնավորապես գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր