00:00:00

Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

17:42, 06 հուլիս 2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել: Ինչպես հաղորդում է թուրքական «Milliyet»-ը, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր: Խոսվել է նաև Լիբիայի ճգնաժամի մասին: Ինչպես հաղորդում են Կրեմլի մամուլի ծառայությունից, երկու նախագահները հայտնել են, որ կողմ են Լիբիայում հրադադարի անհապաղ հաստատմանը: Էրդողանը նաև ցավակցել է Պուտինին Բարենցի ծովում ռուսական սուզանավի վթարի ժամանակ նավաստիների մահվան համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր