Այսօր ԱՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը հանդիպել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին:
Այս մասին տեղեկացանք ԱՀ արդարադատության նախարարության Ֆեյսբուքյան էջում կատարված գրառումից, որում, մասնավորապես, ասված է.
«Այսօր ԱՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը հանդիպել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին:
Նախարարը ներկայացրել է արդարադատության ոլորտում իրականացվող ծրագրերը և կատարված բարեփոխումները՝ նշելով, որ ՀՀ հետ փոխհամագործակցությունը նպաստում է ոլորտի զարգացմանը և առկա խնդիրների արդյունավետ լուծմանը:
Քննարկվել են երկու հայկական հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների միջև կապերի խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր:
Երկուստեք կարևորվել է համագործակցության բարձր մակարդակի ապահովումը:
Հանդիպմանը մասնակցել է ԱՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Կամո Քոչարյանը»: