00:00:00

ՀՀ նախագահը մասնակցում է Քարահունջի թթի փառատոնին. նա պարեց փառատոնի մասնակիցների հետ

17:16, 06 հուլիս 2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սյունիքի մարզի Քարահունջ համայնքում մասնակցում է թթի փառատոնին: ՀՀ նախագահը  միջոցառման ընթացքում նաև պարեց փառատոնի մասնակիցների հետ: Թթի փառատոնին մասնակցում է նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Քարահունջի թթի փառատոնի կազմակերպիչ Նունե Մանուկյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ Քարահունջ գյուղում արդեն երրորդ անգամ են անցկացնում թթի փառատոնը, մինչ այդ երկու տարի թթի փառատոնը տեղի է ունեցել Գորիսում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր