00:00:00

Երեւանում 56-ամյա տղամարդը ինքնասպան եղել` խոհանոցային դանակով հարվածելով ինքն իրեն

17:17, 06 հուլիս 2019 Պատահարներ

Երևանում 56–ամյա քաղաքացին ինքանսպանություն է գործել խոհանոցային դանակով հարվածելով ինքն իրեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը: Նա հայտնեց,  որ ոստիկանությունը հուլիսի 5-ի գիշերը հաղորդում է ստացել «Արմենիա» ԲԿ-ից, որ Երևան քաղաքի Սիսակյան փողոցի բնակարաններից մեկից կրծքավանդակի շրջանի ծակած կտրած վերք ախտորոշմամբ շտապօգնության խումբն իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 1963 թ. ծնված մի տղամարդու, ով վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է: «Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժ. 22.30-ին, իրենց տան խոհանոցում, նշված տղամարդը ինքնասպանություն է գործել՝ խոհանոցային դանակով հարվածելով կրծքավանդակին: Դանակն առգրավված է»,-ասաց Գաբրիելյանը: Նա նշեց, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր