00:00:00

Գեղանիստ գյուղի տներից մեկում պայթյունի հետեւանքով մեկ մարդ մահացել է. պայթյունը որոտացել է զոդման պահին

15:55, 06 հուլիս 2019 Պատահարներ

Հունիսի 27-ին Գեղանիստ գյուղի տներից մեկում, որը ծառայում էր որպես արհեստանոց, տեղի ունեցած պայթյունից վիրավորվածներից մեկը հուլիսի 5-ին հիվանդանոցում մահացել է: Հիշեցնենք, որ հունիսի 27-ին, ժամը 13.35-ին, Մասիսի շտապօգնության կայանից հաղորդում է ստացվել, որ Գեղանիստ գյուղի մի տանը պայթուն է տեղի ունեցել եւ վիրավորներ կան: Ոստիկանության Մասիսի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 13-ի սահմաններում, տանտերը զոդման աշխատանքներ է կատարել ավտոտնակում գտնվող նախկին դիզելային վառելիքի ալյումինե բաքի վրա, բաքը պայթել է, ինչի հետեւանքով էլ նա եւ կողքին գտնվող 48-ամյա մի տղամարդ ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ երկուսն էլ ի վիճակի չեն եղել բացատրություն տալու: Հուլիսի 5-ին բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 04.00-ի սահմաններում 41-ամյա Հակոբ Անտոնյանը գիտակցության չգալով մահացել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր