00:00:00

Վայոց Ձորի մարզում 21–ամյա պայմանագրային զինծառայողը 03-ով կողաշրջված վիճակում ընկել է Կեչուտի ջրամբարը. նրան տեղափոխել են հիվանդանոց

03:16, 06 հուլիս 2019 Պատահարներ

Այսօր՝ հուլիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում Ջերմուկ քաղաքի բնակիչ, 21-ամյա Մանուկ Խաչատրյանը իր վարած ВАЗ 2103 մակնիշի 18 ՏՏ 337 համարանիշի ավտոմեքենայով Ջերմուկ քաղաքի Գետափնյա փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել Կեչուտի ջրամբարում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Մ. Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վայքի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ջերմուկի հրշեջ-փրկարարները: Ժամանել ե նաև ոստիկանության Ջերմուկի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Արմեն Արմենակյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Սերգեյ Համբարձումյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Մ. Խաչատրյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր