00:00:00

Թող ոչ ոք չմտածի, որ իրենց տարածքային ամբողջականությունն ավելի կարեւոր է, քան Արցախինը. Մասիս Մայիլյան

21:41, 05 հուլիս 2019

Մենք սերտ համագործակցության մեջ ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ: Այս  մասին այսօր  լրագրողների   հետ  զրույցում  ասել է  ԱՀ  արտաքին  գործերի  նախարար  Մասիս  Մայիլյանը, փոխամցում է «Արցախպրես»–ը: Նրա  խոսքով՝   Հայաստանի  եւ  Ադրբեջանի  արտգործնախարարների  ցանկացած    հանդիպումից  առաջ եւ  հետո     երկու   գերատեսչությունների  ղեկավարները    քննարկումներ  են   ունենում:  «Մենք    մշտապես  կարեւորել ենք Արցախի  մասնակցությունը  բանակցային  գործընթացին, եւ այն  մեր  օրակարգային  հարցերից   է: Ուրախալի  է, որ  Հայաստանի   նոր իշխանություններն    ավելի  ակտիվ   են այդ  հարցն  առաջ  տանում,  եւ  համոզված եմ, որ  այն  կունենա  իր  դրական  արդյունքները»,-ավելացրել  է  Մ. Մայիլյանը: Խոսելով Արցախի Հանրապետության տարածքային  ամբողջականության  վերականգնման    մասին՝    Մ.  Մայիլյանը  մասնավորապես ասել է. «Տարածքային ամբողջականության  վերակամնգնումը  մեր    առաջնահերթություններից  է. չէ-որ  Շահումյանի, Մարտունու, Մարտակերտի     որոշ   հատվածներ դեռեւս  գտնվում  են  Ադրբեջանի   օկուպացիայի  տակ: Մենք  ժամանակ առ  ժամանակ  այդ  հարցը  բարձրաձայնելու ենք՝    հանրային  հնչեղություն տալու  համար: Թող  ոչ  ոք  չմտածի, որ  իրենց տարածքային  ամբողջականությունն   ավելի    կարեւոր  է, քան   Արցախինը: Մենք  հետամուտ  ենք, որ  Արցախի  տարածքային  ամբողջականությունը  վերականգնվի: Եթե որոշ   մարդիկկանց  համար     դա  տարածք է, մեզ  համար  այն  հայրենիք  է, որն ամրագրված  է      ԱՀ  Սահմանադրության  մեջ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր