00:00:00

Թորոսյանի հանձնարարությամբ Սեւանա լճի ափամերձ տարածքների ջրի նմուշառում եւ լաբորատոր հետազոտություն կկատարվի

21:24, 05 հուլիս 2019

Առողջապահության նախարարությունը իր լիազորությունների շրջանակներում մշտապես իրականացնում է լճի ափամերձ տարածքների և ջրի սանիտարահամաճարակային վիճակի մոնիտորինգ: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից եւ նշում, որ անհրաժեշտության դեպքում իրազեկում համապատասխան գերատեսչություններին և բնակչությանը դրա փոփոխությունների վերաբերյալ: «Նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները այսօր եւ վաղը կատարելու են ափամերձ տարածքների ջրի նմուշառում և լաբորատոր հետազոտություն, որի արդյունքների մասին հավելյալ տեղեկատվություն կտրամադրենք»,-ասված է հայտարարության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր