00:00:00

«ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան ընկել է Կեչուտի ջրամբարը

00:49, 06 հուլիս 2019 Հասարակություն

Հուլիսի 5-ին, ժամը 16:43-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Կեչուտի ջրամբարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կեչուտի ջրամբարի մոտակայքում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Խ.Մ., ծնված 1970 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրամբարում: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևոր Մ.Խ.-ն (ծնված 1998 թ.) հոսպիտալացվել է Վայքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ուղղել այն, այնուհետև դուրս բերել երթևեկելի գոտի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր